Մեքքա ուխտագնացության ժամանակ 577 ուխտավոր է զոհվել
Արտակարգ ՊատահարՍաուդյան Արաբիայում մահմեդականների Մեքքա հաջի ուխտագնացության ժամանակ մահացել է 577 ուխտավոր, գրում է Associated France Press-ը։
Գործակալության տվյալներով՝ նրանցից 323-ը Եգիպտոսի քաղաքացիներ են եղել, ովքեր մահացել են քաղաքում շոգից առաջացած հիվանդություններից։ Եվս 60 մահացածներ եղել են հորդանանցիներ (Հորդանանի իշխանությունները հայտարարել են 41 զոհի մասին)։
Եգիպտացի մի պաշտոնյա, որի անունը չի նշվում, AFP-ին բացատրել է, որ զոհերի մեծ թիվը պայմանավորված է հրմշտոցով և այն պայմաններով, որոնցում տեղի է ունենում հաջը: Մասնակիցներից շատերը գրանցված չեն եղել, և նրանց ժամանումը առաջացրել է ճամբարների գերբնակեցում, որոնցում ապրում էին ուխտավորները։ Այս տարի հաջ է կատարել շուրջ 1,83 միլիոն ուխտավոր, որից 1,6 միլիոնը՝ օտարերկրացիներ։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ հաջի ժամանակ ուխտավորները երկար ժամանակ մնացել են առանց սննդի, ջրի ու օդորակիչի։ Նրանք նույնպես շոգից թաքնվելու տեղ չեն ունեցել։ AFP-ի զեկույցում նշվում է, որ այն տարածքում, որտեղ Մեքքայում կրոնական ծեսեր են անցկացվում, ջերմաստիճանը տասը տարին մեկ բարձրանում է 0,4 աստիճանով։ Հունիսի 17-ին Մեքքայի Մեծ մզկիթում ջերմաստիճանը կազմել է 51,8 աստիճան։
Հաջը սկսվել է հունիսի 14-ին և կտևի մինչև հունիսի 19-ը։