Հայաստանին զենք վաճառելով` Ֆրանսիան զինվшծ էսկալացիայի հերթական փուլն է հրահրում. Զախարովա
ՔաղաքականՖրանսիան հրահրում է էսկալացիայի հերթական փուլը Հարավային Կովկասում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով, դա հաստատում է Հայաստանին Caesar հաուբիցների մատակարարման պայմանագիրը։
«Փարիզը ձգտում է օգտագործել գոյություն ունեցող տարաձայնությունները երկրների ներսում կամ երկրների միջև՝ որպես գործիք, բացառապես իր պատեհապաշտ նպատակներին հասնելու համար։ Ես նկատի ունեմ ոչ միայն Ելիսեյան պալատի անձնական շահը, այլև Ֆրանսիային՝ որպես առաջնորդի՝ խոսելով ՆԱՏՕ-ի գաղափարախոսության մասին»,- ասել է Զախարովան: