Հաջիևը հայտարարել է, թե «Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելն անընդունելի է»
Արտակարգ Պատահար«Մենք արդյունավետ չենք համարում Ֆրանսիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի նկատմամբ, դա վնասակար քաղաքականություն է»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, գրում է Vesti-ն։
«Սա հարված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հայաստանին մահաբեր զենքի մատակարարումը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ՝ Ֆրանսիան պետք է պատասխանատու քաղաքականություն վարի»,-ասել է Հաջիևը։