Քրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանն ազատվել է պաշտոնից
ՀասարակությունՔրեակատարողական ծառայության օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանն ազատվել է պաշտոնից։ Այս մաին ArmeniaSputnik-ին հայտնել են ՔԿԾ լրատվության բաժնից։
«Անդրյանը հունիսի 18-ին ազատվել է պաշտոնից երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ»,– նշեցին ՔԿԾ–ից։ Նշենք, որ Էդիկ Անդրյանն այդ պաշտոնը ստանձնել էր այս տարվա հունվարին։
Բայց «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ պաշտոնից ազատվելու պատճառն անցած շաբաթ «Արմավիր» ՔԿՀ-ում եղած մեծ «ռազբորկան» է, որը վերածվել էր ծեծկռտուքի: