Ոստիկանության գործողությունները քննող քանի՞ քրեական գործ է հարուցվել. Կարեն Վրթանեսյան
Արտակարգ ՊատահարՌազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Հարց. Կիրանցում լրագրողների աշխատանքին խոչընդոտելու, ԱԳՆ-ի մոտ խաղաղ ցուցարարներին ծեծելու (ինչի հետևանքում առնվազն մեկ մարդ 1 շաբաթ հիվանդանոցում պառկեց) և հունիսի 12-ի բռնությունների համար հանցագործության մասին քանի՞ հայտարարություն է եղել և քանի՞ քրեական գործ է հարուցվել ոստիկանության գործողությունները քննող։
Լուրջ եմ հարցնում։ Թեկուզ ձևի համար գոնե 1-2 քրգործ կա՞, որը ոստիկանների հանցավոր արարքները բացահայտելուն ուղղված լինի»։