Արևմուտքը պատրաստվում է «ազատվել» Զելենսկիից. ՌԴ ԱՀԾ
ԻրավունքԱրևմուտքը մտադիր է «ազատվել» Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիից։ Այս մասին հայտնում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն, փոխանցում է РИА Новости-ն։
«Վաշինգտոնը և նրա արբանյակները գոհ են մայիսի 20-ից ի վեր ստեղծված իրավիճակից, որում Զելենսկու լեգիտիմությունը լիովին կախված է Արևմուտքի աջակցությունից»,- ասվում է ծառայության հայտարարության մեջ։
ԱՀԾ-ն ընդգծել է, որ Զելենսկին այլևս անկախ նախագահ չէ և արդեն «կարճ շղթայով է կապված» Վաշինգտոնի ձեռքում։ Սակայն, ինչպես պարզաբանել է ծառայությունը, դա նրան չի ազատի Եվրոպայում լայնամասշտաբ պատերազմ սանձազերծելու պատասխանատվությունից։
«Նրա արևմտյան տերերը հեշտությամբ կզոհաբերեն նրան, երբ Ռուսաստանը ամրապնդի իր հաջողությունները մարտի դաշտում, և հյուծված ու բարոյալքված ուկրաինական զորքերը հայտնվեն անելանելի վիճակում», - ավելացրել է ԱՀԾ-ն:
Ծառայության ենթադրությունների համաձայն՝ ԱՄՆ-ն Զելենսկիին կփոխարինի ուկրաինացի քաղաքական գործիչներից մեկով, ով ընդունելի կլինի Ռուսաստանի հետ հակամարտությունը կարգավորելու նպատակով բանակցելու համար։ Գերատեսչության տվյալներով՝ ամենահարմար թեկնածուն, Վաշինգտոնի կարծիքով, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին է։