Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին
ՀասարակությունՀայաստանը դեռ պատասխան չի ստացել Ադրբեջանից ավելի վաղ արված առաջարկին՝ մեկ ամսից ամփոփել և ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Այս մասին Վիլնյուսում՝ իր լիտվացի գործընկերոջ հետ ճեպազրույցում, ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Երեւանը կարեւոր է համարում համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների ավարտը եւ, իր հերթին, պատրաստ է այն ստորագրել մեկ ամսվա ընթացքում»,- հիշեցրել է նախարարը։
«Եվ բացի այն, որ Բաքուն դեռ չի արձագանքել, նա նաև նոր պահանջներ է առաջադրում, որոնք առնվազն հարցեր են առաջացնում Ադրբեջանի անկեղծության և տարածաշրջանում խաղաղության հասնելու ցանկության առումով»,- ասել է նա։