Հայ պարածանրորդները 6 մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում
ՀասարակությունՀայաստանի պարածանրամարտի պատանեկան հավաքականը 6 մեդալ է նվաճել Թբիլիսիում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում: Այս մաին հայտնում է armsport.am-ը։
Հայաստանի թիմի անդամ, 49 կգ քաշային Արթուր Բաբայանը, 15-17 տարիքային խմբում, 105 կգ արդյունքով սահմանել է Եվրոպայի ռեկորդ, նվաճել արծաթե և բրոնզե մեդալներ:
Ռաֆայել Համազասպյանը, 15-17 տարիքային խմբում, 75 կգ և 210 կգ արդյունքներով նվաճել է բրոնզե և ոսկե մեդալներ:
Խորեն Ծատուրյանը, 18-20 տարիքային խմբում, 105 կգ արդյունքով նվաճել է երկու ոսկե մեդալ:
Մարզիկների անձնական մարզիչներն են Արամ Զուրաբյանը և Քրիստինե Պետրոսյանը։
Հայաստանի պատվիրակության ղեկավարն է մարզիչ Գևորգ Հովհաննիսյանը: Մրցավայր են մեկնել նաև մարզիչներ Գրետա Վարդանյանը, Հարություն Մխիթարյանը և Գոռ Նարինջյանը: