Իսրայելում ՀՀ դեսպանը հրավիրվել է ԱԳՆ
ՀասարակությունԻսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի դեսպանին կանչել է՝ «խիստ նկատողություն» անելու Պաղեստին պետությունը ճանաչելու մասին երկրի հայտարարությունից հետո։ Այս մասին գրում է The Times of Israel-ը:
Պարբերականը գրում է, որ Հայաստանը վերջին երկիրն է, որ նման հայտարարություն է արել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման հարձակումից հետո պատերազմի սկսվելուց ի վեր։ Հայաստանից առաջ Պաղեստինի անկախությունը ճանաչել են Սլովենիան, Իռլանդիան, Իսպանիան, Նորվեգիան: Իսրայելը կշռադատել է, թե ինչպես արձագանքել այդ միջոցներին և, ըստ տեղեկությունների, առաջարկել է նվազեցնել հարաբերությունները տվյալ երկրների հետ:
Հիշեցնենք՝ քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։