Ադրբեջանի խորհրդարանը խնդրել է Ալիևին արտահերթ ընտրություններ նշանակել
ՏեսանյութերԱդրբեջանի խորհրդարանը (Միլի Մեջլիսը) ընդունել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված դիմումը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու առաջարկով, հայտնում է Trend-ը։ Կողմ է քվեարկել 105 պատգամավոր, դեմ՝ միայն 1-ը։
Ինչպես նշել է խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան, նախաձեռնության հեղինակները եղել են իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության պատգամավորները։ Ըստ նրանց՝ արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, քանի որ նոյեմբերին, երբ Ադրբեջանում պետք է անցկացվեին ընտրություններ, ինչպես նախատեսված էր, տեղի կունենան միջազգային կարևոր իրադարձություններ, մասնավորապես՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը` COP29-ը։