Շնորհակալություն հայտնեցի Հայաստանին Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար. Տիխանովսկայա
ՔաղաքականՇնորհակալություն հայտնեցի Հայաստանին Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար։ Այս մասին X-ի իր էջում հրապարակված Արարատ Միրզոյանի հետ հանդիպման մասին պատմող տեսանյութին կից՝ գրել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան։
«Մեծ պատիվ է Վիլնյուսում հանդիպել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանին՝ Լուկաշենկոյի ռեժիմի դեմ հաստատակամ դիրքորոշման համար և հույս հայտնեցի Հայաստանի և մեր ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցության շարունակականության վերաբերյալ: Հայաստանի և Բելառուսի ժողովուրդներն արժանի են ազատ, ժողովրդավարական և եվրոպական ապագայի»,- գրել է Տիխանովսկայան: