ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում այս պահին տեղի չի ունեցել․ ԱԳՆ մամուլի խոսնակ
Քաղաքական
Իսրայելում Հայաստանի դեսպանի հետ այդ երկրի արտաքին գործերի նախարարությունում հանդիպում այս պահին տեղի չի ունեցել։ Այս մասին ասաց Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Պաղեստինի պետության ճանաչման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հրապարակել է հայտարարություն, որում ներկայացված են ՀՀ մոտեցումները, այդ թվում՝ «երկու պետություն» սկզբունքի մասով: Հանրային լրացուցիչ մեկնաբանություն չունենք: Այս պահին ՀՀ դեսպանի հետ Իսրայելի ԱԳՆ-ում հանդիպում տեղի չի ունեցել»,- նշեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը:
Ավելի վաղ Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել էր, որ Իսրայելում Հայաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ կապված Հայաստանի կողմից Պաղեստինի Պետությունը ճանաչելու հետ։


















































Ամենադիտված
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը