Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը
Հասարակություն
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը Պաղեստինի պետությունը ճանաչելու վերաբերյալ, գրում է Anadolu-ն:
«Մենք ուրախ ենք, որ Հայաստանը, հետևելով Իսպանիայի, Իռլանդիայի, Նորվեգիայի և Սլովենիայի օրինակին, որոշել է ճանաչել Պաղեստին պետությունը», - ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես հայտնել ենք, Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանի դեսպանին կանչել է՝ «խիստ նկատողություն» անելու Պաղեստին պետությունը ճանաչելու մասին երկրի հայտարարությունից հետո։
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)