Մինսկում հանդիպել են ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովը և ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը
ԱյլԲելառուսի ԱԳՆ-ն նոտա է հղել հայկական կողմին՝ ամենայն հավանականությամբ Միրզոյանի և Տիխանովսկայայի երեկվա հանդիպման պատճառով Բելառուսի ԱԳՆ-ից հայտնում են, որ Մինսկում հանդիպել են ԱՊՀ երկրների հետ երկկողմ համագործակցության վարչության պետ Սերգեյ Մոլունովը և ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը։
Ընթացիկ հարցերի քննարկումից բացի հայկական կողմին համապատասխան նոտա է ուղարկվել Բելառուսի արտաքին գործերի նախարարության կողմից, ասվում է հաղորդագրության մեջ։
Վիլնյուսում կայացել էր Հայաստանի ԱԳ ղեկավարի հանդիպումը Բելառուսի ընդդիմության ղեկավար Սվետլանա Տիխանովսկայայի հետ։ Ըստ փախուստի դիմած Տիխանովսկայայի՝ նա շնորհակալություն է հայտնել Հայաստանին «Լուկաշենկոյի ռեժիմի նկատմամբ հաստատակամ դիրքորոշման համար» և հույս հայտնել, որ Հայաստանի և ժողովրդավարական ուժերի միջև սերտ համագործակցությունը կշարունակվի։