ՌԴ դեսպանը պարգևատրել է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ հաղթանակած հայ վետերաններին
ՏեսանյութերՀայաստանի Հանրապետության վետերանների միավորումում տեղի ունեցավ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի, պաշտպանության հարցերով կցորդ Ի. Ի. Շչերբակովի և Հայաստանում Բելառուսի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Գ. Ս. Ակսյոնովի հանդիպումը Հայաստանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ։
Իր ողջույնի խոսքում ՌԴ դիվանագիտական առաքելության ղեկավարը նշել է, որ ի տարբերություն նրանց, ովքեր այսօր փորձում են մոռանալ կամ վերաշարադրել պատմությունը, մեր երկրները խնամքով պահպանում են Հայրենական մեծ պատերազմի իրադարձությունների հիշատակը:
Դեսպանը նաև շնորհակալություն է հայտնել հավաքված վետերաններին իրենց սխրանքի համար և մաղթել քաջառողջություն: Երկու վետերաններին նա հանձնել է «ֆաշիստական զավթիչներից Ղրիմի ազատագրման 80 տարի» մեդալը։