Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը 

«Հրապարակ». Փաշինյանը վախենում է նոր Հոկտեմբերի 27-ից և թաքնվում արևմտամետների թիկունքո՞ւմ

Արտակարգ Պատահար

«Հրապարակ» թերթը գրել է.

Հայաստանի` «Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով երեկ ԱԺ-ում խորհրդարանական լսումներ տեղի ունեցան։ Լսումները հրավիրել էր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը՝ իշխանություններին աջակից արեւմտամետ, սորոսական ՀԿ սեկտորի, Փաշինյանի գրպանային արեւմտամետների առաջարկով․ Արման Բաբաջանյան, Հովսեփ Խուրշուդյան, Արամ Սարգսյան, Տիգրան Խզմալյան, Լեւոն Շիրինյան, Ստյոպա Սաֆարյան եւ այլք։ Անհատներ էլ կային, օրինակ, դերասան Հովհաննես Ազոյանը՝ Կոլոտ Հովոն, ով ամբիոնից հուզված եւ շնչակտուր, մատն առանց տեքստից կտրելու կարդում էր իր առջեւ դրված թղթի վրա գրվածը, թե ՀՀ-ն դե ֆակտո ժողովրդավարական երկիր չէ, որովհետեւ ժողովրդավարությունը թերի չի լինում, երբ մտնենք ԵՄ, նոր կլինենք ժողովրդավար։


Մի քանի ժամ շարունակ թիվ 1 օրենսդիր մարմինը վերածվել էր կրկեսի արենայի, ով ինչ ուզում՝ անում էր, ինչ ուզում՝ խոսում էր։ Կազմակերպիչներն ամեն բան արել էին, որպեսզի, ինչպես դասականը կասեր, տոնը «փչացնող» չլիներ, եւ տեղի սղության պատճառով մերժել էին այն գործիչներին, որոնք հիվանդագին արեւմտամետ չեն, որ դահլիճում համերաշխ արեւմտամետ մթնոլորտ տիրի, պահանջեն-խնդրեն իշխանություններին՝ ԵՄ-ին անդամության հարցը դնել հանրաքվեի՝ վստահ, որ ժողովուրդն «այո» է ասելու։ Եվ դահլիճը լցրել էին ԱԺ աշխատակիցներով, պատգամավորների օգնականներով։ Իրենք՝ ՔՊ-ականները, չէին մասնակցում, բացառությամբ 2-3 հոգու՝ արտաքին հարցերի հանձնաժողովի անդամներ։
Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը խորամանկորեն նախընտրել էին մնալ ստվերում, որ չկապվեն ԱԺ-ում տեղի ունեցող արկածախնդրության հետ։

Պարզ է, որ նրանք դեմ չեն, որ ռուսատյացության մթնոլորտ տիրի երկրում, եւ հանրությանը ներշնչեն, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների անունը Ռուսաստան է՝ նրա թողտվությամբ ու աջակցությամբ են եղել 2020 թ․ պատերազմը, հաջորդած ադրբեջանական հարձակումները, Արցախի կորուստը, եւ հիմա որքան շուտ Հայաստանը գնա դեպի Եվրոպա եւ դուրս գա Ռուսաստանի հետ դաշինքից, այնքան շուտ կգա հային փրկություն։ Ավելին՝ Արամ Զավենիչ Սարգսյանը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարություն արեց, որից հասկացվեց, որ Հոկտեմբերի 27-ը, իր կարծիքով, ռուսներն են կազմակերպել։ Լսումների ու հանրաքվեի մասին ասաց․ «Նման փոփոխությունը չպետք է արձանագրի ՀՀ գործող իշխանությունը, ոչ էլ վարչապետը, որովհետեւ նման դեպքերում Հոկտեմբերի 27 է տեղի ունենում»։ 

Արեւմտամետները թերեւս մոռացել են ամիսներ առաջ բրյուսելյան հանդիպումը, որից առաջ էլ մեծ ակնկալիքներ ունեին, մինչդեռ գրոշների աջակցություն ցուցաբերեցին Հայաստանին, այն էլ՝ գրանտների տեսքով, իսկ անդամակցության հարցը մնաց օդում կախված։ Արամ Զավենիչը խորհրդարանի ամբիոնից սրա մասին «չարախոսողներին» պատասխանեց, թե՝ մեզ լավ էլ սպասում են եվրոպաներում․ «Մենք շատ լավ գիտենք՝ Եվրամիությունում ով է մեզ սպասում եւ ինչի է սպասում»։ Եթե անդամակցության վերաբերյալ հստակ որոշում կայացնենք, ապա նա կասկած չունի, որ Հայաստանն առավել անվտանգ կդառնա՝ «շատ առատաձեռն կփոխհատուցեն Հայաստանին՝ սպառազինության, ներդրումների եւ այլ առումներով»։ Գրեթե բոլոր բանախոսներն իրենց ելույթներում չէին շրջանցում ընդդիմադիրներին՝ նրանց եւ նրանց հետեւից գնացող հազարավոր մարդկանց ներկայացնելով որպես ռուսի գործակալներ։

Արման Բաբաջանյանն էլ, ում ղեկավարած լրատվամիջոցի շենքի առջեւ ծածանվում է ԵՄ դրոշը, համարելով, որ դա քիչ է, մի դրոշ էլ բերել էր, որ կախի ԱԺ ամբիոնից։ Հետո մի «կալոշ» թափահարեց ու դրեց դրոշի վրա։ «Այս դրոշը կախում եմ, որ քննարկումն ավելի լավ անցնի։ Սա էլ՝ կալոշը»,- ասաց նա։ Ներկաներից մեկը շտապեց «կալոշը» հանել դրոշի վրայից, երեւի՝ որ չստացվի, թե ԵՄ-ն ռուսական «կալոշի» տակ է մնացել։ Ի դեպ, լսումների մասնակիցները Եվրամիության եւ Հայաստանի դրոշներն էին բերել, որ նիստերի դահլիճում տնկեին, բայց անցակետում թույլ չէին տվել մտցնել ներս՝ համարելով, որ փայտյա ձողերն անվտանգային խնդիրներ կառաջացնեն։ Դրոշը կախելուց հետո դահլիճում մթնոլորտը շիկացավ․ լսումները վարող ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Բաբաջանյանին նկատողություն արեց․ «Պարոն Բաբաջանյան, ես խնդրեցի, չէ՞, Դուք ՀՀ ԱԺ ամբիոնից հիմա կախել եք Եվրամիության դրոշը, ինչը խնդիր չէ, բայց ՀՀ ԱԺ-ում ՀՀ դրոշը պետք է լինի, մնացածն արդեն քննարկումների եւ դրա լուծումների արդյունքն է։ Էլի խնդիր չկա, բայց սա քաղաքական ակցիա է»։

Տեղից ռեպլիկ թողեց ոմն քաղաքագետ Հարություն Մկրտչյան, ի պատասխան՝ Եղոյանն ասաց․ «Ասում եք՝ փողոցում ՌԴ դրոշ կա։ Փողոցում շատ բան կա, սա փողոց չէ, սա ՀՀ ԱԺ լիագումար նիստերի դահլիճն է։ Տեղի ունեցավ քաղաքական ակցիա, որը, իմ կարծիքով, կարող էր եւ չլինել։ Ես ակնկալում էի բովանդակային խոսակցություն»։ Դահլիճի տարբեր անկյուններից ՔՊ-ականներին եւ ՔՊ-ին մեղադրում էին Հայաստանի ԵՄ ընթացքը նման գործողություններով «դանդաղեցնելու» եւ այլ մեղքերի մեջ։ Մի խոսքով, ամեն ինչ մտածել էին, որ բնական հակադրություն ստեղծեին՝ իբր իշխանություններն այնքան էլ խանդավառված չեն, բայց ժողովուրդն է ուզում գնալ Եվրոպա։

ԱԺ նախկին փոխխոսնակ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Սահակյանը կասկած չունի, որ արեւմտամետների՝ հանրաքվե անցկացնելու նախաձեռնության հետեւում ՀՀ իշխանություններն են կանգնած։ «Հիմա քննարկվում է արտաքին քաղաքականության կարեւոր հարցի վերաբերյալ ժողովրդի թույլտվությունը ստանալու համար համաժողովրդական հանրաքվե անելու հարցը։ Ես սկզբունքորեն համարում եմ, որ ցանկացած բան, որ այս իշխանությունը ձեռնարկում է, կեղծիք է, հիմնված է կեղծիքի եւ մարդկանց խաբելու վրա։ Տեսեք՝ 2021 թ. ընտրությունները, որից հետո մինչ օրս իրենք ի՞նչ են ասում, ասում են՝ ամեն ինչ անելու իրավունք ունենք, ժողովուրդը մեզ մանդատ է տվել։ Չնայած իրենց նախընտրական ծրագիրը ծայրից ծայր խախտել են՝ չեն կատարել, եւ դրանից առաջ եղած ծրագրերը, բայց ոչ մի անգամ ժողովրդի կարծիքը չեն հարցնում։ Ընդդիմությունն ասում է․ մենք՝ որպես ժողովրդի մի մասի ներկայացուցիչ, դեմ ենք, ձեր հեղինակությունն էլ ընկել է, չունեք այդքան ազդեցություն, աջակցություն, բայց իրենք պնդաճակատ ասում են՝ դեմոկրատիան դա է, ժողովուրդը մեզ ձայն է տվել։ Հիմա ինչո՞ւ են որոշել ժողովրդին դիմել։ Կարծում են, որ Հայաստանում այդ հարցը ներքաղաքական բանավեճում այնքան ծավալված է, եւ դրա մեջ այնքան մարդիկ են ներգրավված, որ ժողովուրդը կարող է որոշել՝ Հայաստանն ուզո՞ւմ է ԵՄ անդամ դառնալ, թե՞ ոչ, հա՞։ Սա կեղծիք է։ Կարեւոր արտաքին քաղաքական կողմնորոշում է, որը պետք է հենց դիվանագիտական աջակցությամբ, խոսքով, միջազգային հարաբերությունների վերլուծությամբ, այսպես կոչված՝ ակադեմիական հասարակությունը կայացնի, քաղաքական հասարակությունը, բայց մեզ մոտ որոշել են գցել ժողովրդի վրա։ Ինչո՞ւ․ որովհետեւ իրականացվում է նույն քաղաքականությունը՝ վարկաբեկել հայ ժողովրդին, ինչպես 2021 թվականին, երբ կեղծեցին ընտրությունները․ խմբերով մարդիկ էին պտտվում տեղամասերում, եւ կեղծիքի գլխավոր գործիքներից մեկն էլ անձնագրեր ստուգող ինտելիգենտ դեմքով աղջիկներն ու տղաներն էին։ Ընտրությունները կեղծեցին ու հիմա ասում են՝ ժողովուրդն է որոշել, ու աշխարհը զարմացած է ժողովրդի վրա։ Շատերն են ապշած՝ ինչպե՞ս հայ ժողովուրդը ձայն տվեց նրանց՝ պատերազմի պարտությունից 6 ամիս հետո։ Հիմա հանրաքվեն նույնպես կեղծելու են, դա իրենց ձեռագիրն է, ապա ասելու են, որ ժողովուրդն այդպես որոշեց, որ հնուց երազել է գնալ Եվրոպա, ԵՄ անդամ դառնալ»,- ասաց Սահակյանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում
Ամենադիտված