Ադրբեջանը հերթական անգամ մտադիր է ուժի ու ուժի սպառնալիքի ներքո նոր զիջում պոկել Հայաստանից. ադրբեջանագետ
ՀասարակությունԱդրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբրեւ երեկ հայկական դիրքերից Քարվաճառի ուղղությամբ կրակել են։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Այս ակնհայտ սուտը հենց այնպես չի տարածվում։ Ադրբեջանը հերթական անգամ մտադիր է ուժի ու ուժի սպառնալիքի ներքո նոր զիջում պոկել Հայաստանից։ Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմն էլ իրենց քայլերով օգնել են Ալիեւին օրինաչափ դարձնել այս վտանգավոր գործելաոճը…»: