Ռուսաստանում հայտնել են՝ երբ կսկսվի քաղցկեղի դեմ պատվաստանյութի կլինիկական հետազոտությունը
ՀրապարակումներՔաղցկեղի պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները, որոնցում ներգրավված են քաղցկեղով հիվանդներ, նախատեսվում է սկսել մինչև 2025 թվականի կեսերը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։
«Կարծում եմ, որ հաջորդ տարվա կեսերին մենք կսկսենք պատվաստանյութի կլինիկական փորձարկումները քաղցկեղով հիվանդների մասնակցությամբ», - ասել է Գունցբուրգը:
Մասնագետի խոսքով՝ պատվաստանյութն այժմ փորձարկվում է մկների վրա նախակլինիկական հետազոտություններում։