Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի
Արտակարգ Պատահար
«Ուզում եմ ներկայացնել մեր գործընկերներին, մասնավորապես Պետրոս Պետոյանին, ով նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար։ Շնորհավորում եմ»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ Սամվել Ղուկասյանը նշանակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար։
Երևանի «Կառուցապատման ներդրումնային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էլ նշանակվել է Անետա Բաբայանը:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել