Կուդրինը իշխանություններին կոչ է արել լուծել ԶԼՄ–ների մատչելիության հարցը ընդդիմության համար
Ռուսաստան
Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել է, որ իշխանության ներկայացուցիչները պետք է լուծեն ընդդիմության համար էլեկտրոնային ԶԼՄ–ների մատչելիության հարցը։ «Էլկտրոնային ԶԼՄ–ների մատչելիության հարցը պետք է մտնի իշխանությունների և ցուցարարների երկխոսության հարցերի ցանկի մեջ», – հայտնում է BBCRussian–ը՝ հղում կատարելով Կուդրինի կողմից Twitter–ի իր էջում թողած հաղորդագրությանը։
Նշենք, որ ընդդիմության ցույցերը Ռուսաստանում սկսվել են 2011թ.–ի դեկտեմբերի 4–ի խորհրդարանական ընտրություններից հետո։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել