Ֆեյքերի գրոհումը՝ ընդեմ Սրբազանի պայքարին․
ՔաղաքականԻշխանական ՊՈԱԿ-ները՝ ավելացնելով ֆեյքերի կոնտենտներ, կեղծ օգտատերերի բանակ է ներմուծել սոցցանցեր՝ ֆեյքային պայքարը նոր թափով սկսելու, եկեղեցուն և հոգևորականներին վարկաբեկելու և շարժումը հեղինակազրկելու համար, որպեսզի ժողովրդի մեջ պատրանք ստեղծվի, և տպավորություն լինի, իբրև թե ժողովուրդը դեմ է Սրբազանի պայքարին։ Պատճառը բնականաբար Տավուշյան շարժումն է, որը սկիզբ առավ 15 օր առաջ՝ Տավուշի Կիրանց գյուղի մերձակայքում հողերի կիսման պատճառով։
Այս գործիքակազմի սկիզբը դրվեց հեղափոխական իշխանության մոտ հենց պատերազմի օրերից սկսած՝ 2020 թվականից մինչ օրս, և այս գործիքակազմով իշխանության ինքնապաշտպանությունն է իրականացվում սոցցանցերում։
Հատկապես պայքարի օրերին պարբերաբար նոր թափ է այն հավաքում, երբ օր օրի Սրբազանին են միանում հարյուրավոր մարդիկ, այն ավելի լայն թափով շարունակում է գործել և կատարել իր պառակտման գործընթացը։
Եղեք զգոն և թույլ մի տվեք, որպեսզի «ֆեյքը» հաղթի միասնականությանը և արդար պայքարին։
Սա արդար պայքար է, որը արվում է բացառապես հանուն հայրենիքի փրկության։