Ուկրաինայում ավելի քան 400 000 բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
ՔաղաքականՄայիսի 6-ի գիշերը և առավոտյան Սումիի շրջանի վրա հարձակումների պատճառով` մեկ մարդ վիրավորվել է, ավելի քան 400 հազարը մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի գերատեսչություններից։ Նրանք հարձակման համար մեղադրել են Ռուսաստանին։
Արձանագրվել է ընդհանուր առմամբ 24 օդային և անօդաչու սարքերի հարվածներ շրջանի էներգահամակարգին։ Հարձակումների հետևանքով` 67 բնակավայր հոսանքազրկվել է, այժմ մասամբ վերականգնվել է էլեկտրամատակարարումը։
Ուկրաինական բանակի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ մայիսի 6-ի գիշերը Ռուսաստանը 13 անօդաչու թռչող սարք է ուղարկել Ուկրաինա, որոնցից 12-ը խոցվել են Սումիի շրջանի վրայով։