Պիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես (տեսանյութ)
ՀրապարակումներՊիտի կտրես այն ձեռքը, որ ստորագրել է՝ Արցախն Ադրբեջան է։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց դեպի Երեւան քայլերթին միացած Դադիվանք վանական համալիրի նախկին վանահայր, «Եռաբլուրի» Սուրբ Վարդան եկեղեցու Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։
«Եկեղեցին միշտ եղել է ժողովրդի հետ։ Եկեղեցականները միշտ եղել են հոգեւոր հոտի հետ։ Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն, լավ իմացեք։ Իրենք կքանդեն ամեն ինչ, իսկ ռուս խաղաղապահները չլքեցին, մենք ասացինք՝ Արցախն Ադրբեջան է, էլ իրենք գործ չունեին անելու այնտեղ»,- նշեց Տեր Հովհաննեսը։