Ցուցարարներին անիծող կինը ՔՊ-ական Մարիա Կարապետյանի հորաքու՞յրն է․ Politik.am (տեսանյութ)
Հասարակություն«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երեկ Տավուշից հասավ Գեղարքունիքի մարզ և շարժվում է դեպի Երևան։ Ճանապարհին Դիլիջանում շարժմանը անեծքներով էին դիմավորում երեք տարեց կանայք, գրում է Politik.am–ը։
«Տեսանյութը դիտած տեղաբնակները տեղեկացրեցին, որ շարժման մասնակիցներին անիծող կանայք պատահական մարդիկ չեն եղել։ Նրանցից մեկը եղել է ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի հարազատ հորաքույրը։
Փորձեցինք տեղեկատվությունը ճշտել Մարիա Կարապետյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չստացվեց»,– գրում է կայքը։