Ակտիվացել են ապազգային այնպիսի տարրեր, որոնք սուտ և կեղծիք են տարծում․ Տեր Զարեհ Աշուրյան
ՀասարակությունՏեր Զարեհ Աշուրյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ցավով պիտի նշենք, որ որոշակի շրջանակների կողմից համացանցում և այլ հարթակներում ակտիվացել են ապազգային այնպիսի տարրեր, որոնք սուտ և կեղծիք են տարծում առ այն, որ հայ եկեղեցականները, կամ ինչպես իրենք են ասում՝ Հայ Եկեղեցին ուր էր, երբ այս կամ այն ժամանակ այս կամ այն խնդիրներն ունեինք:
Հայ Եկեղեցին իր Հովվապետով, թեմակալ առաջնորդներով ու իր խոնարհ սպասավորներով և՛ անցյալում, և՛ հիմա, և՛ նաև ապագայում եղել է կա և կլինի անշեղ այն ընթացքի մեջ, որն իր առաքելությունն է թելադրուրմ:
Իսկ ձեզ պիտի պատասխանի Սուրբ Գիրքը՝
«Եւ ով այս վէմի
վրայ ընկնի, կը փշրուի, եւ ում վրայ այն ընկնի, նրան կը ճզմի»։
(Մտթ.21:44)»։