Եթե Տավուշում զիջումների գնանք, Հայաստանը կընկնի Արցախի օրը. «Մայր Հայաստան» դաշինքն ակցիա է անում Շենգավիթում
Հասարակություն«Մայր Հայաստան» դաշինքի անդամներն այսօր՝ մայիսի 6-ին, իրազեկման ակցիա են իրականացնում Շենգավիթ վարչական շրջանում՝ ի աջակցություն Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների: «Մենք դեմ ենք Տավուշում իրականացվող միակողմանի զիջումներին, որոնք իրականացվում են սահամանզատման և սահմանագծման անվան տակ: Կոչ ենք անում քաղաքացիներին՝ իրենց դիքորոշումը հայտնել տեղի ունեցողի վերաբերյալ, և միանալ տեղի ունեցող քաղաքական պրոցեսներին: Մենք համոզված ենք, որ միայն ներքին քաղաքականության փոփոխության պայմաններում է հնարավոր հաղթահարել ներքին և արտաքին մարտահրավերները»,-ասաց «Մայր Հայաստան»-ի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Նրա խոսքով՝ Տավուշի հարցը բոլորիս է վերաբերվում, եթե Տավուշում զիջումների գնանք, Հայաստանը կընկնի Արցախի օրը։