ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայի հատվածում հրադադարի առաջարկը
ՀրապարակումներՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիեն Կատարից և Եգիպտոսից միջնորդներին տեղեկացրել է, որ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ նրանց առաջարկն ընդունվել է, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
Պաղեստինյան կողմն ակնկալում է, որ այս քայլը կօգնի կանխել իսրայելական պոտենցիալ հարձակումը Ռաֆահում, հաղորդում է հեռուստաալիքը։
Քիչ առաջ իսրայելցի պաշտոնյան Reuters-ին ասել է, որ ՀԱՄԱՍ-ը հավանություն է տվել եգիպտական «մեղմացված» առաջարկին, որն անընդունելի է Իսրայելի համար։ Գործակալության զրուցակիցը հավելել է, որ այս առաջարկը պարունակում է հակամարտության «հեռահար» արդյունքներ, որոնց Թել Ավիվը չի աջակցի։