Կրեմլի քննադատ Կարա Մուրզան բանտում Պուլիցերյան մրցանակ է ստացել
ԻրավունքՌուս լրագրող և քաղաքական գործիչ Վլադիմիր Կարա-Մուրզան ստացել է Պուլիտցերյան մրցանակ՝ Washington Post-ում իր հրապարակումների համար, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Կարա-Մուրզան մրցանակն ստացել է «Մեկնաբանություն» անվանակարգում։ Նա լրատվամիջոցների համար սյունակներ է գրել գաղութում գտնվելու ժամանակ։ Այնտեղ ընդդիմադիրը պատիժ է կրում դավաճանության, անցանկալի կազմակերպության հետ համագործակցության և բանակի մասին կեղծ լուրերի մեղադրանքով։
Կարա-Մուրզան իր նյութերում խոսել է ռուսական քաղաքականության, իշխանությունների գործողությունների, նախագահական ընտրությունների և Ուկրաինայի տարածքում ՌԴ զինված ուժերի ռազմական գործողությունների մասին։
Վլադիմիր Կարա-Մուրզան ձերբակալվել է 2022 թվականի ապրիլի 11-ին՝ Մոսկվայում։ Նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։
Պուլիցերյան մրցանակը տրվում է ԱՄՆ-ում՝ ժուռնալիստիկայի, գրականության, երաժշտության և թատրոնի ոլորտներում։