Կրեմլում մեկնարկել է Պուտինի երդմնակալության արարողությունը. ՈւՂԻՂ
ՀասարակությունԿրեմլի Մեծ պալատում մեկնարկել է Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնում երդմնակալության արարողությունը։
Արարողությունից հետո Պուտինը իրավունք կստանա պաշտոնավարելու ևս 6 տարի՝ մինչև 2030 թվականի մայիսի 7-ը։
Երդմնակալությունից անմիջապես հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը պետք է հրաման արձակի վարչապետի պաշտոնակատար նշանակելու մասին։ Ներկայիս վարչապետը, համաձայն Սահմանադրության 116-րդ հոդվածի, պետք է պետության նոր ղեկավարին հայտնի կաբինետի հրաժարականի մասին։
Ռուսաստանի Դաշնության նախագահը երեքշաբթի օրը մի շարք աշխատանքային հանդիպումներ կանցկացնի, հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դրանցից մեկը կսկսվի արարողությունից անմիջապես հետո»,-ասել է Պեսկովը։