Պուտինի երդմնակալությանը չեկած դեսպանները մոռացել են՝ ինչու են Մոսկվայում. Կրեմլ
Հրապարակումներ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը չեկած արևմտյան երկրների դեսպանները մոռացել են, թե ում մոտ են հավատարմագրված և ինչու են Մոսկվայում։ Այս կարծիքը լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Նրանք մոռանում են, թե ում են հավատարմագրված»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Նրա գնահատմամբ՝ նման գործողությունները «ինքնին շատ բան են խոսում»։ «Նրանք պարզապես մոռանում են, թե որտեղ են և, ամենակարևորը, ինչու են այստեղ»,- հայտարարել է Ուշակովը։
«Կարծում եմ, որ նրանց մայրաքաղաքները խանգարում են նորմալ դիվանագիտական գործառույթներ իրականացնել, ինչը ցավալի է»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։
Նախօրեին Ուշակովը հայտնել էր, որ նախագահի երդմնակալությանը հրավիրվել են Մոսկվայում հավատարմագրված բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները, այդ թվում՝ ոչ բարեկամ երկրների։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան