Հենց հիմա Հայաստանը պատերազմի մեջ է, հայկական հողեր են հանձնվում․ Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Հասարակություն«Հենց հիմա Հայաստանը պատերազմի մեջ է․ հերթով հայկական հողեր են հանձնում, հայկական բնակավայրեր են նվիրաբերվում։Սա ի՞նչ է, եթե ոչ հանձնում, եթե ոչ պատերազմ ու աղետ»,- այս մասին, լրագրոցների հետ զրույցում, ասել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Ես ցավով եմ արձանագրում՝ այսօր Տավուշի սահմանագիծը հանձնվում է թշնամուն, ամենաուժեղ սահմանը Տավուշի սահմանն է։ Նույնիսկ Արցախյան պատերազմների ժամաակ, բոլոր դեպքերում ՝ թշնամին երբեք չի կարողացել առաջանալ։ Նա միշտ բազմաթիվ կորուստերով հետ է շտպրտվել»,- ասել է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։