Արաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմից
ԱշխարհԱդրբեջանի և Իրանի նախագահները կհանդիպեն Արաքսի ափին: Այս մասին գրում է Mehr գործակալությունը՝ հղում անելով Իրանի Հարավային Ադրբեջան նահանգի ջրային ռեգիոնալ ընկերության տնօրեն Յուսեֆ Գաֆարզադեին։
Ըստ տեղեկությնների առաջիկա օրերին Իրանի և Ադրբեջանի նախագահները կբացեն Արաքս գետի ամբարտակը։
Գաֆարզադեի խոսքով՝ Իրանի և Ադրբեջանի համատեղ նախագծի` ամբարտակի շինարարությունն ավարտվել է. բացումը տեղի կունենա առաջիկա օրերին՝ Էբրահիմ Ռայիսիի և Իլհամ Ալիևի մասնակցությամբ: