Ռուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ
Քաղաքական
Մայիսի 7-ի՝ լույս 8-ի գիշերը Ռուսաստանը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Երկրի ամբողջ տարածքում երկու անգամ օդային տագնապ է հայտարարվել, գրում է Korrespondent-ը:
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկի խոսքով՝ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է 55 հրթիռ և 21 կամիկաձե անօդաչու թռչող սարք։ Մասնավորապես, ռուսական բանակը հարձակվել է 45 X-101/X-555 թևավոր հրթիռներով, որոնք արձակվել են Տու-95 ՄՍ ռազմավարական ինքնաթիռներից։
Էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման օբյեկտները տուժել են Ուկրաինայի վեց մարզում՝ Պոլտավայում, Կիրովոգրադում, Զապորոժիեում, Լվովում, Իվանո-Ֆրանկիվսկում և Վիննիցայում։
Հրթիռային հարձակումն ուղղված է եղել նաև Կիևին, սակայն Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ մայրաքաղաքի տարածքում գտնվող բոլոր օդային թիրախները ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի միջոցով։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու