Ռուսաստանը մտադի՞ր է միջուկային զենք կիրառել. Պենտագոնի հայտարարությունը
Հասարակություն
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը որևէ նշան չի արձանագրել, որ Ռուսաստանը պատրաստվում է միջուկային զենք կիրառել՝ չնայած հրթիռային զորավարժությունների կազմակերպմանը։ Այս մասին մայիսի 7-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
«Մենք պատճառ չենք տեսնում մեր միջուկային ուժերի տեղակայումը կարգավորելու համար: Մենք որևէ նշան չենք տեսել, որ Ռուսաստանը ծրագրում է միջուկային զենք կիրառել»,- ասել է նա։
Սինգհը նաև պարզաբանել է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «իմաստ չի տեսնում» առաջիկա ռուսական զորավարժությունների ֆոնին փոխել իր միջուկային ուժերի պատրաստվածությունը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան