Ռուսաստանի միջուկային զորավարժություններին ևս մեկ երկիր կմասնակցի. Պուտին
Արտաքին ՔաղաքականԲելառուսը կմասնակցի Ռուսաստանի միջուկային զորավարժություններին, հինգշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Interfax-ը։
«Քանի որ Բելառուսի տարածքում տեղակայված է ոչ ռազմավարական միջուկային զենք, այս անգամ մենք հրավիրեցինք մեր ընկերներին, դաշնակիցներին, և Բելառուսի նախագահը խնդրեց մասնակցել այս զորավարժությունների փուլերից մեկին»,-ասել է Պուտինը։
«Այս անգամ դրանք իրականացվում են երեք փուլով։ Երկրորդ փուլում մեր համատեղ գործողություններին միանալու են մեր բելառուս գործընկերները», - հավելել է Պուտինը։
Իր հերթին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լրագրողներին ասել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը որոշել են համաժամանակացնել ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառումը փորձարկելու զորավարժությունները և համատեղ անցկացնել երկրորդ և երրորդ փուլերը։