ՌԴ Կուրսկի շրջանում գտնվել է 4 երիտասարդի դիակ
Ռուսաստան
Ռուսաստանի Կուրսկի շրջանի Ժելեզնոգորսկ քաղաքի շենքերից մեկի բնակարանում հունվարի 7-ին գտնվել են 4 երիտասարդների մարմիններ, որոնք եղել են 13-ից 20 տարեկան։ Հաղորդում է "РИА Новости"-ն՝ հղում կատարելով տեղական ոստիկանության լրատվական ծառայությանը։
Նախնական տեղեկություններով պատանիները մահացել են թունավորումից, սակայն թե կոնկրետ ինչից, դեռ անհայտ է։ Քննությունը շարունակվում է։
Միևնույն ժամանակ այդ շենքի բնակիչներից մեկը, որտեղ հայտնաբերվել են դիակները, հայտնել է "РИА Новости"-ին, որ երիտսարդներից մեկը 13 տարեկան է եղել, երկուսը՝ 16, չորրորդը՝ 20 տարեկան։ Բնակարանը 16-ամյա պատանու մորն է պատկանում, ով մեկնել էր հյուսիս՝ աշխատելու։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)