Վալերի Զալուժնին նշանակվել է Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան
ՔաղաքականՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին պաշտոնապես նշանակել է՝ որպես Մեծ Բրիտանիայում հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Հրամանագիրը հրապարակվել է երկրի ղեկավարի կայքում հինգշաբթի օրը՝ մայիսի 9-ին։
Փետրվարին Վալերի Զալուժնին պաշտոնանկ արվեց երկրի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարի պաշտոնից։ Մարտին հայտնի դարձավ, որ նա կնշանակվի դեսպան։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի Զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարին այս պաշտոնում առաջարկի մասին հայտարարվել էր փետրվարի սկզբին, սակայն այն ժամանակ Զալուժնին, ըստ The Washington Post-ի, հրաժարվել է նշանակումից։
Զելենսկու խոսքով՝ նախկին գլխավոր հրամանատարն ինքն է խնդրել իրեն ուղարկել դիվանագիտական աշխատանքի։