Դատարանը հաստատեց Ուդալցովի ձերբակալության օրինականությունը
Ռուսաստան
Դատարանը օրինական է ճանաչել ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովի ձերբակալության մասին որոշումը։ Այս մասին է հաղորդում "РИА Новости"-ն։
Դատարանը գտել է, որ անօրինական գործողություններ տեղի չեն ունեցել դատավճռի կայացման ժամանակ։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը դատարանում քննվել է Ուդալցովի փաստաբանի հայցը։ Ընդհանուր առմամբ «Լևի ֆրոնտի» համակարգողը ձերբակալված է եղել գրեթե մեկ ամիս։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Ուդալցովի իրավապաշտպանը չի համաձայնվել այս որոշման հետ և մտադիր է բողոքարկել այն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Նրա կարծիքով, Սերգեյ Ուդալցովի գործում թույլ են տրվել բազմաթիվ խախտումներ։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ