ՄՔԴ դատախազը Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջել
ՔաղաքականՄՔԴ գլխավոր դատախազը պահանջել է Նեթանյահուի, Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և ՀԱՄԱՍ-ի երեք առաջնորդների ձերբակալման օրդեր:
Այսպիսով, դատախազի հայտարարությունից հետևում է, որ նա հիմքեր ունի՝ ենթադրելու, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարը, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն և կազմակերպության ռազմական թևի հրամանատար Մուհամմադ Դեյֆը կասկածվում են ռազմական և մարդկության դեմ հանցագործությունների մեջ։
Դրանցից են ջարդերը, պատանդ վերցնելը, բռնաբարությունը և սեռական բռնության այլ գործողությունները, խոշտանգումները, ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը և այլ հանցագործություններ։
Իսրայելի վարչապետը և պաշտպանության նախարարը, ըստ դատախազի, քրեական պատասխանատվություն են կրում Պաղեստին պետության տարածքում (Գազայի հատվածում) առնվազն նախորդ տարվա հոկտեմբերի 8-ից սկսած ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։