ՆԱՏՕ-ի անունից X-ում ցավակցական գրառում է արվել՝ Իրանի նախագահի մահվան կապակցությամբ
ՔաղաքականՆԱՏՕ-ի խոսնակ Ֆարահ Դախլալլան X-ում (նախկին Twitter) գրառում է արել՝ նշելով, թե ՆԱՏՕ-ն իր ցավակցությունն է հայտնում Իրանի ժողովրդին` ուղղաթիռի կործանման հետևանքով երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ։
«Ցավակցում ենք Իրանի ժողովրդին ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված նախագահ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի և մյուսների մահվան կապակցությամբ»,- գրել է նա։