Նախարարն այցելել է ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած կնոջը Վիճաբանությունն ավարտվել է կրակոցով․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքը Արթուր Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է անվանել Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում Տիկալ․ մայաների՝ ջունգլիների խորքում ապրող գաղտնիքը Քրիստոսի 72 աշակերտները և նրանց հիշատակության օրը՝ այսօր ԱԱԾ-ն գիտեր, որ ադրբեջանցի զինվորը Հայաստանում է, բայց չգտա՞վ նրան․ «Փաստ» Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Եղիշե Մելիքյան․ «Այսօր ամենաանհաջող իմ խաղերից մեկն էր հավաքականի հետ» Արմեն Այվազյանը քննադատել է ՀՀ աղոթքի նախաճաշի միջոցառումը Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» 

Մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել. Արմեն Այվազյան

Հասարակություն

Պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Մի քանի ժամ առաջ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազը պահանջել է մարդկայնության դեմ գործած և ռազմական հանցագործությունների համար ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, ինչպես նաև ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներին։ ՄՔԴ դատավորները պետք է դեռ քննարկեն և որոշում արձակեն այս կապակցությամբ։

Սա պատմական որոշում է, որն ունենալու է չափազանց լուրջ միջազգային հետևանքներ, որոնց, սակայն, այժմ չեմ անդրադառնալու։ Իսկ հիմա ցանկանում եմ ուշադրություն հրավիրել ընդամենն Իսրայելի ղեկավարների՝ Նեթանյահուի և Գալանտի դեմ ՄՔԴ-ի դատախազի առաջ քաշած մեղադրանքների վրա, որոնք ներառում են՝ 

• «[ժողովրդի] բնաջնջում պատճառելը» (“causing extermination”)

• «[բնակչությանը] սովահարումը որպես պատերազմական մեթոդ կիրառելը, այդ թվում՝ մարդասիրական օգնության մատակարարումների խափանումը» (“causing starvation as a method of war, including the denial of humanitarian relief supplies”)

• «հակամարտության գոտում գտնվող խաղաղ բնակիչների դիտավորյալ թիրախավորումը» (“deliberately targeting civilians in conflict”):

Բացի այս հիմնական կետերից, Իսրայելի ղեկավարները մեղադրվում են խաղաղ բնակչության դեմ գրոհներ ձեռնարկելու, սպանությունների, մարդկանց տառապանքներ պատճառելու և հետապնդումների ենթարկելու համար։ Ընդգծվում է նաև այն, որ Իսրայելի ղեկավարները հռչակել են այս ոճրագործություններն իրագործելու իրենց մտադրությունը՝ պաղեստինցիներին անվանելով, ինչպես Գալանտը, «մարդակերպ կենդանիներ» ("human animals") և սպառնալով զանգվածայնորեն պատժել նրանց։

Սրանք ճիշտ ու ճիշտ այն ցեղասպանական գործողություններն են, որոնք կատարել է նաև Ադրբեջանի ղեկավարությունը 2020-2024 թվականներին՝ մինչև այսօր չենթարկվելով միջազգային քրեաիրավական որևէ պատասխանատվության։ Անկախ նրանից թե որքանով է իրական առաջիկայում ՄՔԴ-ից Իլհամ Ալիևին ու նրա ֆաշիստական վարչակազմի մյուս անդամներին ձերբակալման հրամանների արձակումը, ներկա նախադեպը պետք է օգտագործել ամենայն մանրակրկիտությամբ ինչպես ՀՀ համապատասխան մարմինների ներկայացված ու ներկայացվելիք միջազգային հայցերում, այնպես էլ սփյուռքյան կառույցների աշխատանքներում։ 

Եթե մինչև վերջերս տասնամյակներով «անձեռնմխելի» համարվող Իսրայելի ղեկավարությունն է ահա այսպես հանկարծակի պատասխանատվության կանչվում միջազգային դատական ատյանի առջև (դրա պատճառները չափազանց հետաքրքիր են, բայց դրանք կքննարկենք հետագայում), մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել։ Պետք է աշխատել այդ օրը մոտեցնելու ուղղությամբ՝ իհարկե, առաջնահերթորեն ամրացնելով ՀՀ պաշտպանունակությունն ու ռազմական անվտանգությունը։

Աստվածն առաջ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նախարարն այցելել է ադրբեջանցու կողմից վիրավորում ստացած կնոջըNikkei. Ճապոնիան 2030 թվականին կսկսի նոր, էժան հրթիռների զանգվածային արտադրությունըGuardian. Կիևը ապրում է հակամարտության սկսվելուց ի վեր ամենադժվար շրջանըՎիճաբանությունն ավարտվել է կրակոցով․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել էAxios. ԱՄՆ-ը պատրաստ չէ միանալ Սաուդյան Արաբիայի կողմից հութիների դեմ իրականացվող գործողությանը«Հայաստան» ընդդիմադիր դաշինքը Արթուր Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է անվանելԳրոսսին խոստացել է անկախ գործել որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԱրայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլումՏիկալ․ մայաների՝ ջունգլիների խորքում ապրող գաղտնիքըԱՄՆ-ը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո սպառնալիք չկաՔրիստոսի 72 աշակերտները և նրանց հիշատակության օրը՝ այսօրԱԱԾ-ն գիտեր, որ ադրբեջանցի զինվորը Հայաստանում է, բայց չգտա՞վ նրան․ «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրելՎերջին տասը տարիների ընթացքում Ուկրաինայի պետական ​​պարտքն աճել է ավելի քան 5,5 անգամԹրամփը հայտարարել է առողջության ապահովագրության համար 100 դոլար վճարելու մասինԲացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունըԵղիշե Մելիքյան․ «Այսօր ամենաանհաջող իմ խաղերից մեկն էր հավաքականի հետ»Կանադան ստեղծել է ԱԲ-ի զարգացման խորհրդատվական խորհուրդԱրմեն Այվազյանը քննադատել է ՀՀ աղոթքի նախաճաշի միջոցառումըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Երևանում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանը․ հայտնի են առավել աղտոտված օրերըԻսրայելական զորքերը հրետակոծել են Սիրիայի հարավում գտնվող Ալ-Մայադին նահանգըՀարսանիքի շարասյան ժամանակ «Ֆորդ Մուստանգ»-ից կրակոցներ են արձակվել․ հայտնի է վարորդի ինքնությունըԹրամփը համարում է, որ նավթի գները անկում կապրեն Իրանի հետ հակամարտության ավարտից հետոՀոկտեմբերի 3-ին սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակի կանխատեսումըԱրտակարգ իրավիճակ՝ Տերյան փողոցում. խմելու ջրի խողովակ է վնասվել․ ջուրը հոսում է ասֆալտի տակից«Ժողովուրդ». Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թրամփը խոստացել է պայքարել մահապատժի կիրառման համար հանցագործների որոշակի խմբերի պարագայում«Փաստ». «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում Ջրամատակարարումը կդադարեցվի Գեղարքունիքի 7 գյուղերում«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը Նոր մրցանակ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողը արծաթե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի առաջնությունում«Փաստ». Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը» «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել «Փաստ». Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին «Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը «Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանի ազգային հավաքականը զիջեց ԿիպրոսինDisney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղերNike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. ReutersOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինԿապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինԱդրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարըԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել Ավիվ
Ամենադիտված