Իրանի ԶՈՒ ԳՇ պետը հանձնարարել է հետաքննել նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները
ՔաղաքականԻրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին բարձրաստիճան պատվիրակությանը հանձնարարել է հետաքննել Արևելյան Ադրբեջանում Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման պատճառները, հայտնել է իրանական Mehr գործակալությունը։
Նախագահ Ռաիսին և նրան ուղեկցող պատվիրակությունը վերադառնում էին Արաքս գետի վրա կառուցված ամբարտակի բացման արարողությունից: Միջոցառումը կազմակերպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Դրանից հետո ուղղաթիռը կործանվել է, որի հետևանքով Իրանի Իսլամական Հանարպետության նախագահը, Իրանի արտգործնախարարը և ինքնաթիռում գտնվող մյուս բոլոր անձինք մահացել են։