Ձեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, բայց արդեն գրեթե անցել է. Արսեն Գրիգորյան
ՔաղաքականՁեռքս էր վնասվել քաշքշուքի ժամանակ, ուռել էր հարվածի հետևանքով, բայց արդեն գրեթե անցել է: Այս մասի այսօր՝ մայիսի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց երգիչ Արսեն Գրիգորյանը:
«Երևի թե հիվանդանոց չեմ դիմի, ոստիկանություն նույնպես չեմ դիմելու, չեմ ուզում»,-ասաց նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցի ճանապարհից քաղաքացիներին ուժի կիրառմամբ բերման ենթարկելու ժամանակ առաջացած քաշքշուքի հետևանքով վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը։