Վիճաբանությունն ավարտվել է կրակոցով․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել է «Հայաստան» ընդդիմադիր դաշինքը Արթուր Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է անվանել Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլում Տիկալ․ մայաների՝ ջունգլիների խորքում ապրող գաղտնիքը Քրիստոսի 72 աշակերտները և նրանց հիշատակության օրը՝ այսօր ԱԱԾ-ն գիտեր, որ ադրբեջանցի զինվորը Հայաստանում է, բայց չգտա՞վ նրան․ «Փաստ» Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Եղիշե Մելիքյան․ «Այսօր ամենաանհաջող իմ խաղերից մեկն էր հավաքականի հետ» Արմեն Այվազյանը քննադատել է ՀՀ աղոթքի նախաճաշի միջոցառումը Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Երևանում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանը․ հայտնի են առավել աղտոտված օրերը 

Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»

Տեսանյութեր

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում հանցագործությունների թիվը տարեցտարի աճում է։ 2023 թվականին արձանագրվել է հանցագործության 40 666 դեպք, 2022 թվականին՝ 37 612։ Այսինքն, նախորդ տարվա համեմատ՝ դրանք աճել են 3054-ով կամ 8,1 տոկոսով։ Համեմատության համար կարելի է նշել, որ 2021 թվականին արձանագրվել էր հանցագործության 30 245 դեպք։ Հատկանշական է, որ աննախադեպ կերպով աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։ Եթե 2022 թվականին գրանցվել է 880 դեպք, ապա 2023 թվականին՝ 1678։ Ստացվում է, որ մեկ տարվա մեջ աճը կազմել է 798 դեպք կամ 90,7 տոկոս: Սա հիմնականում պայմանավորված է սպանության դեպքերի աճով (645- ով կամ 119 տոկոսով): Այս տարվա վիճակագրությունը կամփոփվի տարին փակելուց հետո, սակայն պարբերական դարձած մամուլի հաղորդագրություններից պարզ է դառնում, որ հանցագործությունների աճի տեմպը շարունակվելու է նաև այս տարի։

Գրեթե օրումեջ կամ մի քանի օրը մեկ տվյալներ են հրապարակվում սպանությունների, ինքնասպանությունների, գողությունների, ավազակային հարձակումների, կրակոցների մասին և այլն։ Ու ամենամտահոգիչն այն է, որ նույնիսկ դպրոցներում (կամ դպրոցամերձ շրջանակներում դպրոցականների մասնակցությամբ) հաճախակի են դարձել այնպիսի դեպքերը, ինչպես խուլիգանությունը, ծեծկռտուքը, կրակոցները և այլն։ Շատացել է նաև թմրամիջոցների շրջանառությունը, իսկ թվային հարթակների կիրառման արդյունքում դրանք դեռահասների համար դարձել են հեշտ հասանելի։ Ու տպավորություն է, որ ընդհանրապես իրավապահ համակարգ, մասնավորապես ոստիկանություն, որպես այդպիսին, չունենք։ Բայց բավական էր, որ, օրինակ՝ Բագրատ Սրբազանը հայտարարություն աներ այն մասին, որ հավաքվում ենք Օպերային մերձ տարածքում այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնակցեր ինչ-որ միջոցառման, ապա միանգամից պարզվեց, որ ոստիկանություն կա, այն էլ՝ ինչ քանակության:

Այսինքն, երբ խոսքը իշխանություններին ու հատկապես Նիկոլ Փաշինյանին պաշտպանելուն է վերաբերում, ապա ոստիկանների պակաս ընդհանրապես չկա։ Հազարներով լցվում են, շրջափակում այն տարածքները, որտեղ գտնվելու է Նիկոլ Փաշինյանը, փակում են փողոցները, ամենափոքր ակցիայի դեպքում անգամ մի քանի շարքով փակում են կառավարության շենքը։ Էլ չենք խոսում այն մասին, որ ոստիկանները անհավասարաչափ ուժ են կիրառում ցուցարարների նկատմամբ՝ վայրագություններ դրսևորելով ու բռնություններ կիրառելով։ Լավ, եթե այսքան շատ ոստիկան կա, ապա այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանին ամբողջ համակարգով չեն պաշտպանում, ընդհանրապես ինչո՞վ են զբաղված, ինչո՞ւ են ընդհանրապես աշխատավարձ ստանում, սուրճ խմելո՞ւ։ Ընդհանրապես, ո՞ւմ են պետք, եթե ոչ մի գործ չպետք է անեն, կարգուկանոն չպետք է պահպանեն։

Միայն Նիկոլ Փաշինյանի անձը պաշտպանելու համա՞ր են: Այս ամենին գումարվում է նաև այն հանգամանքը, որ Հայաստանում վթարների քանակը չի նվազում, իսկ մայրաքաղաքում երթևեկության կազմակերպումը ծայրաստիճան բարձիթողի վիճակում է։ Ով ինչպես ցանկանում, վարում է տեսախցիկներից հեռու հատվածներում: Գումարած՝ բավական է մի փոքր վթար տեղի ունենա, և ամբողջ փողոցը մերձակա ճանապարհների հետ մեկտեղ ժամերով խցանվում է։ Ընդհանրապես, Երևանում խցանումները դարձել են անլուծելի թվացող գլխացավանք։ Երբ այս հանգամանքը մատնացույց ես անում, ասում են՝ պարեկների թվաքանակը բավարար չէ։

Երբ հանցագործությունների կանխարգելման ու բացահայտման մասին ես խոսում, ասում են՝ ոստիկանների քանակը բավարար չէ: Բայց բողոքի ակցիաները ճնշելու, Նիկոլ Փաշինյանին ամուր պաշտպանելու համար ոչ միայն այդ քանակը բավարար է, այլև հաճախ այնպիսի տպավորություն է, որ կարծես ոստիկանապետության հետ գործ ունենք...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վիճաբանությունն ավարտվել է կրակոցով․ 49-ամյա տղամարդը ձերբակալվել էAxios. ԱՄՆ-ը պատրաստ չէ միանալ Սաուդյան Արաբիայի կողմից հութիների դեմ իրականացվող գործողությանը«Հայաստան» ընդդիմադիր դաշինքը Արթուր Օհանյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է անվանելԳրոսսին խոստացել է անկախ գործել որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարԱրայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը. Կաթողիկոսի հեռացման գործընթացը՝ նոր փուլումՏիկալ․ մայաների՝ ջունգլիների խորքում ապրող գաղտնիքըԱՄՆ-ը հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակումից հետո սպառնալիք չկաՔրիստոսի 72 աշակերտները և նրանց հիշատակության օրը՝ այսօրԱԱԾ-ն գիտեր, որ ադրբեջանցի զինվորը Հայաստանում է, բայց չգտա՞վ նրան․ «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրելՎերջին տասը տարիների ընթացքում Ուկրաինայի պետական ​​պարտքն աճել է ավելի քան 5,5 անգամԹրամփը հայտարարել է առողջության ապահովագրության համար 100 դոլար վճարելու մասինԲացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունըԵղիշե Մելիքյան․ «Այսօր ամենաանհաջող իմ խաղերից մեկն էր հավաքականի հետ»Կանադան ստեղծել է ԱԲ-ի զարգացման խորհրդատվական խորհուրդԱրմեն Այվազյանը քննադատել է ՀՀ աղոթքի նախաճաշի միջոցառումըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Երևանում օդի աղտոտվածությունը գերազանցել է թույլատրելի սահմանը․ հայտնի են առավել աղտոտված օրերըԻսրայելական զորքերը հրետակոծել են Սիրիայի հարավում գտնվող Ալ-Մայադին նահանգըՀարսանիքի շարասյան ժամանակ «Ֆորդ Մուստանգ»-ից կրակոցներ են արձակվել․ հայտնի է վարորդի ինքնությունըԹրամփը համարում է, որ նավթի գները անկում կապրեն Իրանի հետ հակամարտության ավարտից հետոՀոկտեմբերի 3-ին սպասվում է հորդառատ անձրև և ամպրոպ․ եղանակի կանխատեսումըԱրտակարգ իրավիճակ՝ Տերյան փողոցում. խմելու ջրի խողովակ է վնասվել․ ջուրը հոսում է ասֆալտի տակից«Ժողովուրդ». Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թրամփը խոստացել է պայքարել մահապատժի կիրառման համար հանցագործների որոշակի խմբերի պարագայում«Փաստ». «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում Ջրամատակարարումը կդադարեցվի Գեղարքունիքի 7 գյուղերում«Ժողովուրդ». Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել «Հրապարակ»․ Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը Նոր մրցանակ. Պլեխանովի անվան ՌՏՀ-ի Երևանի մասնաճյուղի ուսանողը արծաթե մեդալ է նվաճել ջիու-ջիցուի առաջնությունում«Փաստ». Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը» «Հրապարակ»․ Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել «Փաստ». Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը «Ժողովուրդ». Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Բաքվին «Հրապարակ»․ Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում «Փաստ». Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը «Ժողովուրդ». Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանի ազգային հավաքականը զիջեց ԿիպրոսինDisney-ը վերակառուցում է հեռուստատեսային բիզնեսը և կկրճատի հարյուրավոր աշխատատեղերNike-ը պատրաստվում է վերակազմավորման հերթական փուլին. ReutersOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինԿապանում տեղի է ունեցել «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք-2026» ծրագրի փակման արարողությունը ՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինԱդրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարըԵՄ-ն կանխատեսում է, որ վառելիքի գները կբարձրանան այս ձմռանըԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինFlydubai-ն իշխանությունների պահանջով դադարեցրել է չվերթները դեպի Թել ԱվիվՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըԱռանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել խաղաղության ճանապարհը․ ՓաշինյանԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը
Ամենադիտված