ԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրը Ռուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեց Գրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղը Ադրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Զվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. Համբարձումյան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Արգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեց Պորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղը Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչ 

«Բոլորի կողմից սիրված էր, ինքն իր հանդեպ՝ խստապահանջ» Ալբերտ Խաչատրյանը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում. «Փաստ»

Սպորտ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երբ սկսեմ իր մասին պատմել, հավանաբար մեկ ամբողջ գրքի էջերը բավարար չեն լինի: Իրեն փոքրուց Աբուլ ենք ասել: Նույնիսկ մի անգամ պատերազմից առաջ չէր ստացվում իր հետ կապվել, զանգահարեցի զորամաս, երբ Ալբերտի անունը տվեցի, արձագանքեցին՝ կայարանցի Աբո՞ւլը, իրեն այդպես էին ճանաչում: Իր պապիկի անունն էր կրում, նա զոհվել է Արցախյան առաջին պատերազմում: Սպասված ու սիրված երեխա էր բոլորի կողմից: Աշխույժ էր, ժիր, ճարպիկ, նախանձելի երիտասարդ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մարիետան՝ Ալբերտի մայրիկը:

Նշում է՝ որդին ընդունակ երեխա էր, երեք տարեկանից արդեն կարողանում էր րոպեներով հստակ ասել, թե ժամը քանիսն է: «Կարդալու հետ սեր չուներ, բայց բավական էր մի հայացք գցեր խնդրին և այն լուծում էր: Դպրոցում սովորելու շրջանում իր հետաքրքրությունը տարբեր ուղղություններով էր, բայց վերջում որոշեց ծրագրավորումն ընտրել: Չեմ կարող ասել, որ դպրոցում սովորելու տեսանկյունից փայլում էր, բայց լավ եմ հիշում մի դեպք, երբ մի անգամ իմ աշխատանքի վայր իր երկու ուսուցիչները եկան: Դասղեկը մյուս ուսուցչին ծանոթացրեց ինձ հետ, ասաց՝ Ալբերտի մայրիկն է: Նա էլ արձագանքեց՝ սովորելու տեսանկյունից գուցե շատ բան ասել չեմ կարող, բայց ամենակարևորը՝ նա շատ լավ մարդ է»:

Դպրոցն ավարտելուց հետո Ալբերտն ընդունվում է Ագրարային համալսարանի վարժարան: Այն ավարտելուց հետո՝ նույն համալսարանի «Պարենամթերքի տեխնոլոգիաներ» ֆակուլտետի «Մսի և մսամթերքի տեխնոլոգիա» բաժինը: Մայրիկն ասում է՝ մեկ օր, սակայն, համալսարան ոտք չի դրել, ընդունվելուց հետո զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: «Իր նպատակներն ու ցանկությունները ծրագրավորման շուրջ էին պտտվում: Այդ ընթացքում նաև ծրագրավորում էր սովորել»: 2019 թ. հուլիսի 24-ին Ալբերտը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության Արցախի Հանրապետություն: Ծառայում էր Հադրութում: «Իր ընկերներից շատերն ազատվել էին ծառայությունից: Քույրիկն իրեն մի անգամ ասաց՝ հետո դու գլուխդ բարձր, հպարտ ես քայլելու: Շատ լավ էր ծառայում: Հագուստը կոկիկ ու մաքուր պետք է լիներ, այսպես ասեմ, եթե իր վրա փոշի լիներ, տեսակապով մեզ չէր զանգահարի: Պետք է միշտ փայլեր: Խստապահանջ էր ինքն իր հանդեպ»: Տիկին Մարիետայի խոսքով, ծառայության ընթացքում որդին երբեք չի տրտնջացել, դժգոհել:

«Չէր սիրում խոսել ծառայության ընթացքից, միայն գիտեինք, որ ինքը լավ է: Նույնն էլ՝ պատերազմի ժամանակ: Անգամ զրույցներից մեկի ժամանակ իրեն հարցրեցի՝ Աբ ջան, կողքիդ ո՞վ կա, ո՞ւմ հետ ես, որտե՞ղ, որ ես հասկանամ, թե ումից կարող եմ հարկ եղած դեպքում ինֆորմացիա ստանալ, նա միայն պատասխանեց՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է»: Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, իսկ սեպտեմբերի 25-ին Ալբերտի հերթափոխն էր, պետք է դիրքեր բարձրանային: «Տղաները կարանտինի մեջ էին, համավարակի շրջանն էր, ինքը պետք է արձակուրդ գար, բայց թույլ չտվեցին: Սեպտեմբերի 25- ին մեր զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, մեզ այս անգամ երևի երրորդ գիծ կտանեն: Միշտ առաջին գծում էին լինում: Հարցրեցի՝ դա լա՞վ է, թե՞ վատ: «Մա՛մ, դե, ավելի հանգիստ կլինի»:

Սեպտեմբերի 26-ին արդեն ինչ-որ լուրեր էի կարդացել տագնապի մասին, երբ երեկոյան զրուցում էինք, հարցեր տվեցի իրեն, նա էլ պատասխանեց, որ իրենց մոտ ամեն ինչ նորմալ է, երևի ներքևում՝ զորամասերում է: Մեզ ոչինչ չասաց: Սեպտեմբերի 27-ի առավոտյան պատերազմի լուրը ստացանք: Ժամը 12-ի կողմերը զանգեց: Ալբերտն իր զգացմունքները ցույց տվող չէր, ասենք, կամաչեր ասել՝ մամա ջան: Բայց սեպտեմբերի 27-ի զանգի ժամանակ ասաց՝ մա՛մ ջան, ամեն ինչ նորմալ է, ես կզանգեմ, դուք չզանգեք: Մի տեսակ գոռալով էր խոսում: Մի քանի օր իրենից լուր չունեցանք, տարբեր մարդկանց միջոցով իրեն գտանք, զանգեց, խոսեցինք: Ասաց, որ ապահով տեղում են: Ամեն անգամ խոսելիս ձայնը հանգիստ էր, լարվածություն չկար, կողքից ձայներ չէին լսվում, ինքն ասում էր, որ ապահով տեղում է, մենք էլ վստահում էինք իր խոսքին: Երբ զրույցների ժամանակ հուզվում էինք, լալիս, արձագանքում էր՝ ինչո՞ւ եք լացում, դուք մեզ դրանով ավելի եք թուլացնում:

Ամեն օր իր զանգելուց, կարծես, իրեն գտնում էինք: Մի անգամ զանգ չկար իրենից, իր զանգած տարբեր համարներին զանգահարեցի, երևի հրամանատարը պատասխանեց, ասացի՝ Խաչատրյան Ալբերտի մայրն եմ, կողքից լսել էր իմ ձայնը, ասաց՝ ես եմ: Ձայնը լսեցի ու, կարծես, նորից գտա իրեն»: Ալբերտի վերջին զանգը եղել է հոկտեմբերի 24-ին: «Ամեն անգամ զանգելուց կարծես ստաբիլ ժամը յոթին զանգեր, այդ օրն ուշացավ զանգը, մեզ մոտ տագնապային զգացողություն էր: Երբ զանգահարում էր, աշխատանքից տուն վերադառնալիս իր հետ զրուցում էի մինչև տուն հասնելս: Իր ձայնը մի տեսակ տարօրինակ էր, ուրիշ: Խնդրեց հեռախոսահամարը լիցքավորել, քույրիկը նույն պահին արեց: Հոկտեմբերի 25-ին սպասում էի իր զանգին, բայց չզանգեց: Ընկերներն են պատմում, որ որոշ ժամանակ առաջ գնացել ու ինչ-որ իրեր են բերել, Ալբերտը պատգարակ էլ է բերել: Ասում են՝ հետո այդ պատգարակով են իրեն իջեցրել»:

Ալբերտը զոհվել է հոկտեմբերի 25-ին Հադրութում: «Մինչև հոկտեմբերի 30-ն իրեն գտանք: Երբ մեկ օր չզանգեց, ամբողջ գիշեր բոլոր հնարավոր համարներով զանգահարում էի: Միայն մեկի հետ կապվեցի՝ հրամանատարն էր կամ սպան, չգիտեմ, ներկայացա, թե ում մայրն եմ, հեռախոսն անմիջապես անջատեց: Ամուսնուս ասացի՝ հաստատ երեխուս մի բան եղել է, անունը լսեցին ու անջատեցին զանգը: Բայց ամուսինս հանգստացրեց ինձ: Լուսադեմին նորից զանգահարեցի նույն համարին, մեծ դժվարությամբ կապվեցի, ասաց, որ այնտեղ չի, կապ կտա և այլն, գիտեր, թե ինչ է եղել, բայց մեզ չասաց, որևէ տեղեկություն չփոխանցեց: Աբուլիս զանգած մյուս համարներին սկսեցի զանգահարել, պատասխանող տղային ասացի՝ Աբուլի մաման է, քանի օր տեղեկություն չունենք, արձագանքեց՝ հիմա փոխանցեմ, էլի նույն զգացողությունն ունեցա, որ գտա իմ երեխուն: Բայց այդ տղան ինձ չճանաչեց, ասաց՝ երևի ուրիշ Աբուլ է: Հետո մի ուրիշ տղա մեզ փոխանցեց շտաբի պետի համարը, ասաց՝ զանգեք իրեն, նա բոլորից տեղյակ է: Երեխեքը գիտեին, թե ինչ է եղել, բայց մեզ չէին ասում: Շտաբի պետը տեղեկացրեց, որ Աբուլը վիրավորվել է, տեղափոխել են:

Հասկացա՝ եթե տղայիս գիտակցությունը տեղը լիներ, նա մեզ լուր կտար: Մերոնք Գորիս հասան, այնտեղ իրեն գտանք: Ծառայության ժամանակ մատի եղունգը վնասվել էր, հեռացրել էին, այն չէր աճել, դեֆորմացված էր մի տեսակ: Հենց դա էլ նշան էր դարձել: Մեզ ասացին, որ դիպուկահարի կրակոցից է զոհվել Ալբերտը: Իր կողքի տղաները, որոնց գտել ենք, խուսափում են մեզ հետ հանդիպել: Դա մեզ համար հանելուկ է: Որոշ ժամանակ հետո, երբ մերոնք զրուցել էին շտաբի պետի հետ, ասել էր, որ Ալբերտը խիզախ կռվող է եղել, այնպես է կռվել, ասես մի քանի պատերազմի միջով էր անցել: Չգիտեմ, թե ինչ ոգի է եղել: Մի անգամ զրույցի ժամանակ ասացի՝ Աբ ջան, լավ է լինելու, արձագանքեց՝ մինչև սրանց վերջը չտանք, լավ չի կարող լինել»:

Զրույցի վերջում ես էլ եմ սկսում Ալբերտին Աբուլ կոչել, հարազատի պես, որին երբեք տեսնելու հնարավորություն չեմ ունենալու: Աբուլը քույրիկ ունի, որին պատերազմի օրերին ասել է՝ մամայենց կողքին կլինես: «Աբուլից հետո ապրել չէինք ուզում: Ժամանակ անցավ, ուժ ստացանք նրանից, որ պետք է այնպես ապրենք, որ իր անունը բարձր պահենք: Մեզ համար է դա հո՞ւյս, թե՞ ինչ, չգիտեմ, բայց հանուն դրա ենք ապրում: Միշտ ասում էր, երբ վերադառնա, ամեն ինչ կպատմի, թե ինչպես են փրկվել, ինչերի միջով են անցել»: Բայց, ավաղ, Ալբերտի ու տղաներից շատերի պատմությունները մնացին մարտի դաշտում:

Հ. Գ. - Ալբերտ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով: Հուղարկավորված է Եռաբլուրում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԿԽՄԿ-ն ներկայացրել է 2020-2026 թթ. անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների ամփոփագիրըNVIDIA-ն դադարեցրել է առաջադեմ չիպերի մատակարարումը Չինաստան Ռուբինյան․ ՌԴ-ն չի շտապում երկաթուղու հարցում․ Իրանի առաջարկը ՀՀ-ին և Վատիկանի արձագանքը «Դետրոյթը» կանգնեցրեց «Սան Անտոնիոյին»․ 12 հաղթանակի շարքն ընդհատվեցՌուսական ռազմավարական ռմբակոծիչների թռիչքներն անհանգստացրել են Ճապոնիային ու ԹայվանինԳրայմսի 47 միավորն ու անհավանական վերադարձը․ «Լեյքերսը» փրկեց խաղըԱդրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն Սի Ծինփինը անձամբ դիմավորել է Թրամփին՝ պատմական բանակցություններից առաջԶվերևը կանգ չի առնում․ Շելթոնի նկատմամբ 7-րդ հաղթանակն ու կիսաեզրափակչի ուղեգիրը Հայտնում եմ իմ հավատարմությունը Մասիսի մարդկանց և մեր համայնքի ապագայի նկատմամբ. ՀամբարձումյանՆոր հարձակումներ Պարսից ծոցում՝ օդում և ծովումՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԱրգենտինայի գոլային տարափը․ Կոստա Ռիկան պարտվեց 0։7 հաշվով «Թող Տերն օրհնի մեր ուղին, տանի դեպի հաղթանակ». Դավիթ Համբարձումյանը աջակիցների հետ աղոթք բարձրացրեցՍի Ծինփին. Չինաստանը և Ռուսաստանը պետք է ամրապնդեն փոխգործակցությունը պետական ​​​​մարմինների և զինված ուժերի միջևՊորտուգալիան դիմացավ 10 ֆուտբոլիստով․ 3։2 հաղթանակ և առաջին տեղըՀնդկաստանը կոչ է արել դադարեցնել Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումները Հոլանդի հարվածը 96-րդ րոպեին․ Նորվեգիան շրջեց խաղն ու անցավ քառորդ եզրափակիչԹրամփը հայտարարել է, որ իրեն չի անհանգստացնում Հարավչինական ծովում ստեղծված իրավիճակըՊենտագոնի կոշտ գնահատականը․ Ուկրաինայի հարվածները Ռուսաստանի խորքում չեն փոխում պատերազմի ընթացքը Նոր Սահմանադրությամբ վարչապետի լիազորությունները պակասելու են, ընդդիմությանը՝ ավելանալու. ՊապոյանԱՄՆ-ում տղամարդը դատապարտվել է 27.5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մահափորձ կատարելու համար Սի Ծինփինը՝ Պուտինին․ Ռուսաստանի և Չինաստանի կապերը «լեռան պես անսասան» ենՈ՞վ է ասել, որ ԵԱՏՄ-ն ուզում ենք փոխարինել ԵՄ-ով․ ուզում ենք երկուսում էլ ավելի շատ վաճառելՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նավթամուղի վրա նոր գրոհի մասին2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըՍի Ծինփինը կոչ է արել վճռականորեն պահպանել հետպատերազմյան համաշխարհային կարգը Կարևոր հանրաքվեները պառակտման դեմ գործիքներ են, իսկ ընդդիմությունը տեսնում է՝ պառակտման վտանգ կա. Նարեկ ԿարապետյանՀունաստանում բացահայտվել է Իրանի հետ կապվող սպանության դավադրություն․ 5 ձերբակալվածՌուբիո. ԱՄՆ-ում տեխնիկական խափանումները կապված չեն երկրի հակառակորդների գործողությունների հետ Քաղաքացու քվեն թույլ չենք տալու գողանալ. Դավիթ Համբարձումյանի թիմը դա ի զորու է անել.Նորայր ՀակոբյանՖրանսիայում 146 հազար մարդ է դուրս եկել փողոց․ աշխատավարձերի պահանջՀեգսեթը մեկնում է Կոլումբիա․ օրակարգում՝ ռազմական ինքնաթիռի փոխանցումՍի Ծինփինը կոչ է արել պահպանել ազատ և բաց առևտուրն ու ներդրումները Փաշինյանը Գևորգ Պապոյանին գործուղում է ՌԴ. ԱՄՆ-Իրան նոր հարվածներ․ Պուտին-Սի կոշտ ուղերձը Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկՌուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 19 մարդ Եթե մի բանի մեջ վախով պիտի մտնես, ավելի լավ է չմտնես․ՀամբարձումյանԱՄՆ-ը չի տեսնում որևէ նշան, որ Իրանը պատրաստվում է հարձակվել Վաշինգտոնի վրա «Միասին, առաջ դեպի հաղթանակ»․ Էդուարդ Բաբայանի կոչը՝ Աբովյանի բնակիչներինՍոմալիի նախագահը մեղադրում է Էմիրություններին․ վեճ՝ ռազմակայանների շուրջՈւկրաինայի հարվածների շուրջ վեճ․ Բեռլինն ու Լոնդոնը հակադարձել են ԱՄՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործիչ Մատան Կահանան դարձել է Քնեսեթի խոսնակ Ծեծկռտուք՝ Օշականում․ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, կասկածյալները հայր ու 2 որդիներն ենԱՄՆ հետախուզության գաղտնի ցանցը խափանվել էՌուբիո. ԱՄՆ-ը քննարկում է Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպումը Մի քայլ առաջ ընկնեմ, ասեմ՝ մենք հաղթելու ենք․ Դավիթ Համբարձումյանի հայրԱՄՆ-ը Իրանի դեմ ժամկետանց զինամթերք է կիրառել․ Հունգ ԿաոՊուտինը և Սի Ծինփինը շարունակել են բանակցությունները աշխատանքային նախաճաշի շուրջ Քվեարկություն պլանավորված չէր, դրա համար ընդմիջում վերցրինք. Աբրահամյան
Ամենադիտված