Խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը․ Արթուր Վանեցյան
Հասարակություն«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն է այցելել՝ իր ցավակցությունը հայտնելու ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, մյուս անձանց զոհվելու կապակցությամբ։
Արթուր Վանեցյանը գրառում է արել Իրանի դեսպանատանը բացված Սգո մատյանում ․ «Խորին ցավակցություններս եմ հայտնում Իրանի եղբայրական ժողովրդին և բարեկամ պետությանը»։