Բաքվից հայտարարում են` Հայաստանը հրաժարվում է ականների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրել
ՔաղաքականՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը` Անվտանգության խորհրդի բաց նիստում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը հրաժարվում է ամբողջական և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել Ադրբեջանի տարածքում (խմբ․ օկուպացված Արցախ) տեղադրված ականների մասին՝ չնայած հակամարտության ավարտին։
Նա նշել է, թե դրանով Հայաստանը, իբր, «միտումնավոր ձգձգում է տարածքների վերականգնման և հարյուր հազարավոր տեղահանված անձանց իրենց տները վերադարձնելու գործընթացները»։