Աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում․ Էրդողան
ՀասարակությունԹուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը զգուշացրել է, թե աշխարհում նոր հակամարտություններ են սպասվում, եթե չկանգնեցվի Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում: Այդ մասին նա հայտարարել է՝ ելույթ ունենալով Անկարայում։
«Քանի դեռ արևմտյան տերություններն աջակցում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, Պաղեստինում կոտորածը հնարավոր չէ դադարեցնել։ Բացեիբաց ասում եմ, որ մեր աշխարհին նոր հակամարտություններ են սպասվում, Եթե Գազայում սիոնիստական էքսպանսիոնիզմը շարունակվի», - ասել է նա։