Սեպտեմբերի 11-ին և 14-ին լույս չի լինելու․ հասցեներ Հուղարկավորել են մահվանից 10 օր անց Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով Սեպտեմբերի 11-ի նորալուսինը կփոխի այս կենդանակերպի նշանների կյանքը. ինչ կարելի է և ինչ չի կարելի անել այս օրը Կենդանակերպի ո՞ր նշանների համար 2026-ի աշունը նոր հնարավորություններ կբացի. հաջողության հորոսկոպ Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Գիտնականները նոր հայտնաբերված փայտոջիլներին Թեյլոր Սվիֆթի անունն են տվել Անի Խաչիկյանը մեկնաբանել է լուրերը, ըստ որոնց ինքն է Ներսեսի եւ Լիլիթի բաժանման պատճառը Կանադայի հետ անօդաչուների վերաբերյալ առաջին փաստաթուղթն արդեն ստորագրված է. Զելենսկի Երկար ժամանակ ջուր չի լինի «Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել Հանդիպեցի մաեստրո Մանսուրյանին, խոսեցինք քաղաքի կարևոր ծրագրերից․ Ավինյան (Տեսանյութ) 

Հուշարձաններ ոչնչացնող Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է անում «փրկել» Կոնդը. «Գեղարդ» հիմնադրամ

Տեսանյութեր

Իր ագրեսիվ ու ծավալապաշտական, հակահայկական օրակարգի շրջանակում Ադրբեջանը շարունակում է կեղծ տեղեկատվական ու քարոզչական արշավը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը՝ նկատելով, որ տարիներ շարունակ ջանք ու ռեսուրս չխնայելով՝ հարևան երկիրը փորձում է ավելի քան 2800-ամյա Երևանը ներկայացնել ադրբեջանական։

«Ադրբեջանի հերթական թիրախը Երևանի Կոնդ հնագույն թաղամասն է: Կոնդը, որն իր անվանումը ստացել է բարձր դիրքի շնորհիվ, պարսից տիրապետության ժամանակ վերանվանվել է «թափաբաշ» (բլուրի գլուխ)։ Թաղամասի հնագույն հուշարձաններից է 7-րդ դարում հիմնադրված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որն ավերվել է 1679 թվականի երկրաշարժի ժամանակ և վերականգնվել 1710 թվականին։

Կոնդ թաղամասի անունը ադրբեջանցիները շրջանառում են վերափոխված «թեփեբաշի» տարբերակով։ Ադրբեջանի՝ նման քարոզարշավը նոր երևույթ չէ. դեռևս 2022թ․ հուլիսի 7-ին ադրբեջանցի «մշակութային ու հասարակական գործիչները» դիմել էին Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Երևանում «ադրբեջանական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը» կանխելու կոչով։

2024թ․ մայիսի 7-ին Ադրբեջանն, այս անգամ հասարակական կազմակերպությունների անունից, կրկին դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝ Կոնդի պահպանմանն ուղղված կոչով։ Ստորագրողների թվում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք», «Իրևանի մշակութային ժառանգության քարոզչություն», «Զանգեզուր միություն» և հասարակական այլ կազմակերպություններ, որոնց անուններն արդեն իսկ բացահայտորեն արտացոլում են իրենց օրակարգն ու գործունեության նպատակը։

Մի կողմ թողնելով Կոնդի՝ ադրբեջանական չլինելու փաստը՝ այս հայտարարությունը պարադոքսալ է՝ հաշվի առնելով Նախիջևանում, Արցախում և այլ վայրերում հայկական պատմամշակութային արժեքների բացահայտ թիրախավորման Ադրբեջանի քաղաքականությունը և փաստագրված ոչնչացումները։

Ավելին՝ հայտարարության մեջ Ադրբեջանը նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ երկխոսության և փոխգործակցության պատրաստակամություն է հայտնում՝ Հայաստանում «ադրբեջանական մշակութային ժառանգության ոչնչացումը» կանխելու նպատակով, ինչպես նաև կոչ անում՝ «փաստահավաք առաքելություն ուղարկել Երևան․․․»։ Նման կոչը հեգնական է ու հերթական պարադոքսը․ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2020 թվականին անկախ տեխնիկական առաքելություն ստեղծելու պատրաստակամություն էր հայտնել՝ գնահատելու Արցախում մշակութային արժեքների կարգավիճակը։ Ադրբեջանը, սակայն, խոչընդոտել էր առաքելության մուտքն Արցախ՝ մարտահրավեր նետելով միջազգային կառույցներին ու նրանց գործունեությանը՝ ընդգծելով նաև Արցախում հայկական ժառանգության ոչնչացումը հաստատող փաստերը քողարկելու իր փորձերը:

Այսպիսով՝ Երևանի Կոնդ թաղամասի «ադրբեջանականացման» քարոզարշավն Ադրբեջանի ավելի լայն քաղաքական օրակարգի բացահայտ դրսևորումն է՝ ուղղված պատմությունը խեղաթյուրելուն ու Հայաստանի տարածքների նկատմամբ իր հավակնությունները ներկայացնելուն։ Միջազգային հանրության կողմից համապատասխան քայլեր չձեռնարկելու պայմաններում հայկական պատմամշակութային արժեքների ոչնչացումը տագնապալի մասշտաբների է հասել․ գրավված Արցախում այսօր առնվազն 1456 հայկական պատմամշակութային հուշարձան գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սեպտեմբերի 11-ին և 14-ին լույս չի լինելու․ հասցեներ Հուղարկավորել են մահվանից 10 օր անց Ավելի քան 17 հազար մարդ է ձերբակալվել թմրանյութերի գործերով Սեպտեմբերի 11-ի նորալուսինը կփոխի այս կենդանակերպի նշանների կյանքը. ինչ կարելի է և ինչ չի կարելի անել այս օրը Կենդանակերպի ո՞ր նշանների համար 2026-ի աշունը նոր հնարավորություններ կբացի. հաջողության հորոսկոպ Ալժիրը խզել է դիվանագիտական հարաբերությունները Արաբական Միացյալ Էմիրությունների հետ Գիտնականները նոր հայտնաբերված փայտոջիլներին Թեյլոր Սվիֆթի անունն են տվել Անի Խաչիկյանը մեկնաբանել է լուրերը, ըստ որոնց ինքն է Ներսեսի եւ Լիլիթի բաժանման պատճառը Կանադայի հետ անօդաչուների վերաբերյալ առաջին փաստաթուղթն արդեն ստորագրված է. Զելենսկի Երկար ժամանակ ջուր չի լինի«Այսօր երազումս տեսա․․․»․ Նուշ Օհանյանը ամուսնու մահից հետո առաջին գրառումն է արել Հանդիպեցի մաեստրո Մանսուրյանին, խոսեցինք քաղաքի կարևոր ծրագրերից․ Ավինյան (Տեսանյութ)14-ամյա դպրոցականը մահացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ ՌԴ-ում Դանակահարություն Լոնդոնում. տուժել է չորս մարդ, որոնցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է, ձերբակալվել է յոթ մարդՇատ անկեղծ է Առուշը. պարզ ասում է` հանայնքի ղեկավար լինելը իր ու իր նոր շրջապատ ՔՊ֊ի համար դարձել է բիզնես. Վահե ՍարգսյանՄեր նահատակ հերոսների ծնողները ծանր առողջական խնդիրների պարագայում պետական աջակցություն ակնկալիք չեն ունենում. Աբրահամյան Երևանի քաղաքապետի խոսնակը անդրադարձել է քաղաքացիների շրջանում առաջացած դժգոհություններինԱռաջարկել են պաշտոնական փաստաթղթերում ամուսնալուծված լինելու փաստն այսուհետև չնշելԵրևանի պուրակներից մեկը կկրի Հրաչուհի Ջինանյանի անունը Գրիգորի Լեպսը պարզաբանել է՝ արդյոք նոր սիրելի ունիՎերադառնում ենք Երևան․ ինքնաթիռը գործնականում լեփ-լեցուն է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հայկական ապրանքները ԵՄ կմտնեն առանց մաքսատուրքի․ արտոնությունները կդրվեն քվեարկության ԵՄ-ն Հայաստանի ապրանքների մաքսերը կվերացնի. Իրանից փորձել են Ադրբեջան տեղափոխել 84 կգ թմրանյութ (տեսանյութ) Ռուսական ուժերը հարվածել են «Օլեյնա» ձեթի գործարանին Լոնդոնում երկու մարդ է ձերբակալվել՝ Իրանի հետախուզությանն աջակցելու կասկածանքով Թրամփի Իրանի պատերազմը վերածվում է նոր «հավերժ պատերազմի» (տեսանյութ) Ահազանգ․ Ի՞նչ է կատարվում Հայաստանի կրթության հետ․ Մխիթարյանն՝ անգրագիտության բարձր ցուցանիշի մասին (Տեսանյութ) Բալահովիտում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելիս ճանապարհաշինարարները հայտնաբերել են մարդու գանգ «Մարզային տրանսպորտը Երևան չթողնելը ոչ մի խնդիր չի լուծելու»․ քաղաքագետ Խոշոր վթար Շիրակի մարզում․ բախվել են բեռնատարն ու մարդատար «Գազել»-ը Թափանցիկ զգեստով Դուա Լիպայի նոր լուսանկարները հիացրել են երկրպագուներինԼենինի արձանի տեղադրումն արգելել են․ որոշումը կրքեր է բորբոքել Սամվել Կարապետյանը Փաշինյանից 3 մլն է պահանջում. Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրանք է առաջադրվել (տեսանյութԱռուշ Առուշանյանը ՔՊ–ի թեկնածուն է Գորիսում. «Ազատություն» Ո՞ր մթերքն է պարունակում ամենաշատ վիտամին C․ կենսաքիմիկոսը նշել է առաջատարինՀութիները գրավել են Մոխա քաղաքը՝ վերահսկողություն հաստատելով Կարմիր ծովի ափամերձ հատվածի նկատմամբ Աշնանը իմունիտետը պահպանելու համար մասնագետը խորհուրդ է տվել երեք մթերքՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը (տեսանյութ) Աբովյանում 18-ամյա տղա է վրաերթի ենթարկվել Իրանը պատրաստ է իրականացնել կայծակնային հարձակողական գործողություններ. ԻՀՊԿ Դելին ուժեղացնում է անվտանգության միջոցառումները BRICS-ի գագաթնաժողովից առաջ․ տեղադրվել է 500 տեսախցիկՈւկրաինայի համար իրավիճակը վատանում է օրեցօր. Պեսկով Տվյալների մշակման կենտրոնները բարձրացնում են ուրանի համաշխարհային գները․ WSJՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում ուկրաինական երեք անօդաչու նավակ ոչնչացնելու մասինՊեսկով․ Ուկրաինան հարվածներ է հասցնում քաղաքացիական թիրախներին՝ բացելով «Պանդորայի արկղը»Վենեսուելայում կործանվել է ուկրաինացի մոդելի և երկու գործարարի տեղափոխող ինքնաթիռը ՌԴ դեսպանատունը Գերմանիայի հակառուսական քաղաքականությունը «սխալ և ծայրահեղ վտանգավոր» է անվանել2027-ին Սյունիքում կավելանա Խաղաղության կորպուսի կամավորների թիվըԾառուկյանի «Մուլտի Տաբակ»-ը 2 ամսում $11 մլն է կորցրելՌուսաստանի 26 օդանավակայաններում սահմանափակվել է ինքնաթիռների վառելիքով լիցքավորումը
Ամենադիտված