Լեհաստանն ու բալթյան երկրները Ռուսաստանի հետ սահմանին միասնական պաշտպանական գիծ կստեղծեն
Լեհաստանն ու բալթյան երկրները Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով միասնական պաշտպանական գիծ կստեղծեն։ Այս մասին ՆԱՏՕ-ի անդամ 12 եվրոպական պետությունների ռազմական գերատեսչությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ հայտարարել է Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Ցեզարի Տոմչիկը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները։
Բալթյան պետությունների կողմից Ռուսաստանի սահմանին կառուցվող ամրությունները պետք է միանան Լեհաստանի կողմից ստեղծվող «Արևելյան վահան» ֆորտիֆիկացիոն համակարգին։